Հայաստանում ռուսական զորքի տեղակայմանը վերաբերող պայմանագրերը ենթակա են կասեցման. Հայազն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայազն» կուսակցության վարչությունը հայտարարությամբ է հանդես եկել Գյումրու դեպքերի առթիվ:

«Հայաստանում գյումրեցի ընտանիքի ծուխը մարած ստահակը չի հանձնվելու Հայաստանի արդարադատությանը Ռուսաստանի սահամանադրության «քաղաքացիներին չհանձնելու» կետի պատճառաբանությամբ:

Փաստորեն Ռուսաստանը, նրա 102-րդ ռազմաբազան, Հայաստանի սահմանին կանգնած նրա սահմանապահները ղեկավարվում են ոչ թե ՀՀ, այլ ռուսական օրենքներով:

Հայաստանում իշխող վարչախումբը ստորաբար համաձայնվում է այս պատճառաբանության հետ` վերջնականապես նվաստացնելով Հայոց պետականությունը:

Ռուսաստանը, իր պաշտպանության ներքո վերցնելով հանցագործին, ամբողջությամբ իր վրա է վերցնում նաև կատարվածի պատասխանատվությունը:
Դժբախտ պատահարի առիթով ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանի տարածքում օտար զինված անձանց առկայությունը ուղղակի սպառնալիք է շրջակա բնակչությանը:

Հայաստանի հետ հոգևոր կապվածություն չունեցող, իրենց կամքին հակառակ օտարության մեջ տարիներ մաշեցնող այդ զինվորների համար տեղացիները օտար են և ըստ ամենայնի ատելի:

Նմանները երբևէ չեն կարող պաշտպանել Հայաստանը որևէ արտաքին թշնամուց:
Հայաստանի սահմանները պետք է պաշտպանվեն բացառապես հայ զինվորի կողմից:
Ուստի Հայաստանում ռուսական զորքի տեղակայմանը վերաբերող պայմանագրերը ենթակա են կասեցման: 102-րդ ռազմակայանի, ինչպես նաև սահմանապահ ջոկատների գորձառույթը և նյութական միջոցները պետք է փոխանցվեն ՀՀ զինված ուժերին:

«Հայազն» կուսակցության վարչություն




Լրահոս