2012-15թ. վարչական տուգանքները մինչև հուլիսի 9-ը վճարելու դեպքում քաղաքացիները կազատվեն տուգանքից. ԴԱՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ է մտել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ 249-Ն), որի անցումային դրույթներով մասնավորապես նախատեսվում է որոշակի պայմաններում տուգանքի չափի ավելացած մասի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի վճարումից ազատում:

Առաջարկվում է.

2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը վերոնշյալ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարած պարտապաններին՝ մինչև 2015 թվականի հուլիսի 9-ը վճարել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը, կամ ներկայացնել այն վճարված լինելու ապացույց՝ ազատվելով տուգանքի չափի ավելացած մասը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:




Լրահոս