Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը (ԴՄԾ) սկսում է օտարերկրյա քաղաքացիներին նոր միասնական աշխատանքային արտոնագրերի տրամադրումը:
Համաձայն Ռուսաստանի նոր միգրացիոն օրենսդրության` այս տարվանից սույն փաստաթուղթը կփոխարինի ֆիզիկական անձանց Ռուսաստանում աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ նախկին աշխատանքի թույլտվությանն ու արտոնագրին: Առաջին փաստաթղթերի հանձնումը տեղի կունենա Մոսկվայի շրջանի միասնական միգրացիոն կենտրոնում:
Հենց այնտեղ էլ օտարերկյա քաղաքացիները կարող են անցնել բժշկական զննում, ինչպես նաև` ռուսաց լեզվի, օրենսդրության հիմունքների ու Ռուսաստանի պատմության քննությունները: Այժմ արտոնագիր ստանալու համար սա պարտադիր պայման է, հայտնում է ռուսական «Առաջին ալիքը»: