Երևան տեղափոխված ոստիկանը վիրահատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով վնասվածքներ ստացած և Երևան տեղափոխված ոստիկանը վիրահատվել է և գտնվում է բավարար վիճակում: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Այս պահին Գյումրիի հիվանդանոցում են գտնվում ևս երկու ոստիկան, որոնցից մեկի մոտ առկա է գլխուղեղի ցնցում: Նրանց վիճակը գնահատվում է նորմալ:

Հիշեցնենք, որ  երեկ Գյումրիում բախումների հետևանքով վնասվածք էր ստացել 14 մարդ, որից 5-ը՝ ոստիկան: Նրանցից շատերը համապատասխան բուժօգնություն են ստացել և լքել հիվանդանոցը:




Լրահոս