Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացել է 4-րդ մակարդակի. հայտնում է The Guardian-ը:
Սա երբևէ հայտարարված ահաբեկչության վտանգի ամենաբարձր մակարդակն է: Սույն որոշումն ընդունվել է Ֆրանսիայում ու Բելգիայում ահաբեկչական հարձակումներից հետո:
Ընդհանուր առմամբ՝ ահաբեկչության սպառնալիքի 5 մակարդակ գոյություն ունի. գրում է ՌԻԱ «Նովոստին»: Նշվում է, որ ոստիկանական ստորաբաժանումներին հանձնարարված է որպես անվտանգության հավելյալ միջոց իր աշխատակիցներին էլեկտրաշոկեր բաժանեն: Բացի այդ՝ Անգլիայի ու Ուելսի ոստիկանության սպաներն այժմ փողոցներում կհերթապահեն զույգերով:
Մեծ Բրիտանիայի ոստիականության ծառայություններն ուժեղացնում են նաև հրեական համայնքների հսկումը: Անվտանգության հավելյալ միջոցներ կձեռնարկվեն նաև հրեական դպրոցներում: