ՍՔՎՈՇԻ ՉԵՄՊԻՈՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջին անգամ կայացել է սքվոշ մարզաձեւի առաջնություն, որտեղ 13-ից 17 տարեկան տղաների խմբում առաջին տեղը զբաղեցրել է Դավիթ Աբրահամյանը: Ի դեպ, սքվոշի հայկական ազգային ֆեդերացիան ստեղծվել է 2011թ. հուլիսին: Սքվոշն ավելի քան 35 տարվա պատմություն ունի, Հայաստանում` 8 ամսվա: Իսկ առաջին տեղը զբաղեցրած Դավիթ Աբրահամյանը նշեց, որ այս մարզաձեւով զբաղվում է 3 ամիս, դրանից առաջ պարապել է մեծ թենիս. «Սքվոշը մեծ թենիսից տարբերվում է նրանով, որ թենիսը խաղում ես կորտում` դեմ դիմաց, սքվոշը՝ կողք կողքի` դեպի պատը»: Դավիթն օրական 2 ժամ զբաղվում է սքվոշով` հուսալով, որ այն Հայաստանում հեռանկար ունի թեկուզ այն պարզ պատճառով, որ հայուհիները նիհարել շատ են սիրում, իսկ սքվոշը նպաստում է դրան: Հետաքրքիր փաստ Դավիթ Աբրահամյանի մասին. պարզվում է, որ նա Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հորեղբոր որդին է:




Լրահոս