«Լիվերպուլ»-ը ցանկանում է հզորացնել թիմի հարձակման գիծը և այդ նպատակով դիտարկում է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի թեկնածությունը:
Անգլիացիները պատրաստ են 40 մլն ֆունտ ստեռլինգ վճարել հարձակվողի տրանսֆերի դիմաց: Նշենք, որ «Լիվերպուլ»-ը խնդիրներ ունի հարձակման գծում, քանի որ Դենիել Սթարիջը վնասվածքի պատճառով չի խաղացել օգոստոսից, իսկ Մարիո Բալոտելին աչքի չի ընկնում արդյունավետությամբ և անգլիական ակումբը քննարկում է նա նրան վաճառելու տարբերակը: