Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է: Այն առաջին անգամ նշվել է ֆրանսիացիների կողմից 1995 թվականին: Այսօր շատերը ոչ միայն սիրում, այլև չեն պատկերացնում իրենց կյանքն առանց շոկոլադի: Մարդկանց մեծ կապվածությունը շոկոլադին գիտնականները բացատրում են այն բազմաթիվ օգտակար նյութերով, որ առկա են շոկոլադում: Շոկոլադում կան նաև նյութեր, որ նպաստում են հանգստին և հոգեբանական վերականգնմանը, շատերը նույնիսկ շոկոլադը դիտարկում են որպես դեպրեսիայից դուրս գալու միջոց: Ենթադրություն կա նաև, որ շոկոլադը հակաքաղցկեղային հատկություն ունի և դանդաղեցնում է ծերացումը: Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր օրական ուտում են մոտ 7,5 գ շոկոլադ՝ մոտ մեկ կոնֆետ, սրտի կաթվածի վտանգից 39%-ով ապահովագրված են։
Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ