ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ այնքան էլ հարթ չեն «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի հարաբերությունները: Ավելին, այս երկու կուսակցություններում միմյանց հանդեպ լուրջ անվստահություն կա, ինչի արդյունքում էլ նրանք սկսել են ամեն քայլափոխի վերահսկել իրար՝ ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ ԱԺ-ից դուրս: Ավելին, այս կուսակցությունների առանցքային ներկայացուցիչները մասնավոր զրույցներում քննադատում ու մեղադրում են իրար, նույնիսկ ափսոսում, որ ԱԺ ընտրություններին մասնակցել են իրար հետ: Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հերքեց այս տեղեկությունները՝ դրանք համարելով անհիմն սուտ:




Լրահոս