YouTube պորտալում մեծ հանրաճանաչություն է ստանում տեսանյութը, որի հերոսներն են կատուն ու շունը: Կենդանիները մոռացել են բազմադարյան թշնամանքի մասին, և շունն օգնում է «նեղության մեջ հայտնված» կատվին:
Թե ինչու է հետաքրքրասեր կատուն գլուխը մտցրել պլաստմասե բաժակի մեջ, դժվար թե հայտնի կդառնա: Սակայն հայտնվելով որոգայթում՝ կենդանին փորձում է ազատվել թակարդից: Անսպասելիորեն նրան օգնության է հասնում շունը, որը մոտենում ու անչափ զգուշորեն հանում է բաժակը կատվի գլխից, որպեսզի չվնասի նրան: