Դիլիջանում հայտնաբերել են պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 17-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները 1982-ի ծնված Ռուստամ Հ.-ին պատկանող, Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում գտնվող տան խուզարկությամբ նկուղից հայտնաբերել են պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներ: Ըստ Ռուստամ Հ.-ի հայտարարության` դրանք պատկանում են նույն տանը բնակվող պապին, որը հաստատել է նաև վերջինս:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից armlur .am-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:




Լրահոս