Վիտալի Բալասանյանի վստահված անձին ծեծի են ենթարկել (թարմացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ասկերանի շրջանի  Աստղաշեն գյուղում ծեծի են ենթարկել ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի վստահված անձին: Մեր թղթակիցները եղել են Աստղաշեն գյուղում, որտեղ թիվ 4 ընտրատեղամասում ծեծի էին ենթարկել   Արսեն Գրիգորյանին, ով հանդիսանում է Վիտալի Բալասանյանի վստահված անձը: Սակայն, Արսեն Գրիգորյանը ընտրատեղամասում չի եղել: Մեր թղթակիցները, փորձել են թիվ 4 ընտրատեղամասի հանձնաժղովի նախագահ Մկրտչյան Լյովայից տեղեկանալ, թե ինչն է եղել Արսեն Գրիգորյանի ծեծի պատճառը, սակայն վերջինս մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենք նման բան չեն նկատել: Արսեն Գրիգորյանը ժամը 08.15-ին եղել է ընտրատեղամասում, ժամը 10.15-ին դուրս է եկել եւ մինչեւ հիմա չի վերադարձել, նրան փոխարինել է մեկ այլ մարդ: Մեր թղթակիցները փորձել  են խոսել  Արսեն  Գրիգորյանի ընտանիքի հետ, որպեսզի տեղեկանան թե ինչ վիճակում է  գտնվում Արսենը, նրանք պատասխանել են, որ տեղյակ չեն, նա առավոտյան դուրս է եկել տանից եւ մինչ այժմ չի վերադարձել: Մեր թղթակիցները փորձել են պարզել նաեւ ոստիկաններից, սակայն, նրանք նույնպես տեղյակ չեն եղել:




Լրահոս