Ֆրանսիական մամուլի հաղորդմամբ՝ “Կոռուպցիոն նոր հետաքննության շրջանակներում հարցաքննվել են Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը եւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Ըստ պաշտոնական տեղեկության՝ նրանք հարցաքննվել են Պատվո լեգեոնի շքանշանը քաղաքական նկատառումներով շնորհելու համարե: Պատկերացնո՞ւմ եք՝ ընդամենը շքանշանը սխալ մարդու շնորհելու համար երկրի նախկին ղեկավարը հայտնվել է քննիչների մոտ: Համեմատության համար նշենք, որ ՀՀ որեւէ նախագահ իր լիազորությունների շրջանում կամ ավարտից հետո երբեք իրավապահների ուշադրությանը չի արժանացել, թեեւ առիթները շատ ավելին են եղել, քան “անշառ” շքանշանը: Կարծում ենք՝ որեւէ մեկը չի կասկածում, որ ՀՀ նախագահներն առավել լուրջ քրեական գործերի շրջանակներում վաղուց պիտի ոչ միայն հարցաքննված լինեին: Մինչդեռ անգամ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների գործով, որտեղ ՀՀ նախկին ու ներկա բոլոր նախագահները, ըստ էության, տարբեր կարգավիճակներով անցնում էին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այդպես էլ նրանցից որեւէ մեկին հարցաքննության չհրավիրեց՝ “վատ նախադեպ” չստեղծելու համար: Մի խոսքով, դեռ շա՜տ բան ունենք Եվրոպայից սովորելու (լավ իմաստով):
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է, ԻՍԿ ՄԵՐՈ՞ՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ