Թուրքիայում ռազմական ուղղաթիռի վթարի արդյունքում 5 զինծառայող զոհվել է, 6-ը` վիրավորվել: Ավիավթարը տեղի է ունեցել Հաքքարի նահանգում:
Ուղղաթիռը վթարի է ենթարկվել վայրէջքի ընթացքում: Նախնական տեղեկություններով` ուղղաթիռի վթարի պատճառը տեխնիկական խնդիրներն են: