ԱԺ նիստում Վեահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ իրենք՝ չորս քաղաքական ուժերով, չեն ընդունում այս հաշվետվությունը:
Նա նշեց, որ այս պահին ԱԺ-ն նախագահի ու քաղաքական մեծամասնության հետ միասին խախտում է Սահմանադրությունը, իսկ իր և իր գործընկերների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք է ցուցաբերվում: Հաշվետվության քննարկումն առանց Իշխան Զաքարյանի՝ Ռ. Հակոբյանն անվանեց «քաղաքական ու ճղճիմ հաշվարկած»:
Նրա ելույթին արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: «Չէի արձագանքի, բայց որովհետև ապակողմնորոշում եք լսողներին, ասեմ: ԱԺ-ից անցաք Սահմանադրական դատարանի ֆունկցիային: Փորձում եք արագընթաց դասեր տալ մեծամասնությանն ու ԱԺ նախագահին: ԱԺ նախագահի պատիվը բարձրացնելը հենց շահագրգիռ է ավելի ԱԺ նախագահը և ԱԺ ղեկավարությունը: Մենք էլ ենք շահագրգիռ, որ առաջին դեմքեր գան, բայց այն մշակույթը, որ տարիներ շարունակ ձևավորվել է, դժվար է անմիջապես փոխել: Հիմա ՎՊ օձիքից բռնել եք, ասում եք՝ արդյունքներն ասա»: