Դոնեցկում զանգվածային զոհերի մասին հերթական հաղորդագրություններն են ստացվում: Դրանց համաձայն՝ այսօր կեսօրին հրթիռակոծվել է հիվանդանոցներից մեկը, կան բազմաթիվ զոհեր:
Այս պայթյուններն արդեն վաղուց սովորական են դարձել քաղաքում մնացած բնակիչների համար: Այսպես՝ երեքշաբթի օրը 3 խաղաղ բնակիչ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել: Տասնյակ տներ զգալիորեն վնասվել են: