Հայաստանցին Ստամբուլում սպանել է ընկերուհուն բռնաբարել փորձած թուրքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ստամբուլի Քումքափը թաղամասում հայազգի Գրիգոր Իշխանյանը, ընկերուհու` Սեդա Բեգինյանի. հանդեպ սեռական բռնության փորձ կատարելու պատճառով դանակահարել է իր վարձակալած տան տիրոջը: Սպանությունից հետո Գրիգորն ու ընկերուհին փորձել են փախչել, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 33-ամյա տղամարդուն ու նրա 20-ամյա ընկերուհուն:
Ըստ նախնական տեղեկությունների` տղան  տանտիրոջը կանչել է զրույցի, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ  հայաստանցի երիտասարդը դանակահարել է նրան: Հարեւանները ոստիկանություն են կանչել:
Ոստիկանությունում Գրիգորը հայտնել է, որ Ջեմալը սեռական ոտնձգության էր ենթարկել իր ընկերուհունը, որի համար էլ դանակահարել է նրան:




Լրահոս