Քանդված տներ, չվճարված գումարներ և սատկած անասուններ. Հակոբ Հակոբյանի ֆիլմի հետևանքները. Lurer.com (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Lurer.com-ը գրում է, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (հասարակության մեջ ավելի հայտնի «Ճոյտ» մականվամբ), սցենարով ու պրոդյուսերությամբ նկարահանված ֆիլմի շուրջ աղմուկը չի դադարում:

Ֆիլմը նկարահանվել է Արագածոտնի մարզի Հակկո գյուղում, որը հիմնականում բնակեցված է եզդիներով: Այս փոքրիկ գյուղն իրականում կենցաղային խնդիրներ շատ ունի՝ կապված ճանապարհների, աշխատանքի բացակայության, տների հետ: Բնակչությունը չափազանց փոքրաթիվ է՝ մոտ 15 ծուխ:

Երբ գյուղացիներն իմացել են, որ իրենց գյուղում պատրաստվում են ֆիլմ նկարահանել, և իրենք, թեպետ փոքր, բայց շահույթ կարող են ունենալ, սիրով համաձայնվել են աջակցել նկարահանման աշխատանքներին: Գյուղացիներին Հակոբ Հակոբյանը՝ իր աշխատակիցների միջոցով, խոսք է տվել վճարել կատարված աշխատանքի դիմաց, սակայն ֆիլմն արդեն պատրաստ է, իսկ վճարումներն այդպես էլ չեն կատարվել:

Մենք տեղեկություն ունենք նաև այն մասին, որ աշխատավարձերը չեն ստացել նաև ֆիլմի ադմինիստրատիվ աշխատակիցները:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

1

2




Լրահոս