Ինչու վերացրին աշխատանքի տեսչությունը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեռեւս 2014թ. դեկտեմբերին Ազգային ժողովը, առանց հանրային քննարկումների, հապճեպ ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածը եւ «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքը:

Թերեւս դժվար էր հասկանալ այդ միացման բուն պատճառը, եթե չլինեին վերջին օրենքների փոփոխությունները, փաստորեն, կառավարությունը վերոնշյալ միացումով նախ փորձել էր հանրության մեջ ստեղծել թյուր կարծիք, թե չկա նախկին Աշխատանքային պետական տեսչությունը, քանի որ միայն այն աշխատողներն էին դիմում տեսչությանը՝ իրենց խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու համար, որոնք դրսեւորում էին հետեւողականություն, իսկ մյուսները, զանգահարելով Աշխատանքի տեսչության նախկին համարներով եւ չիմանալով նոր ստեղծված ՀՀ առողջապահական տեսչության մասին, ուղղակի համակերպվում էին գործատուների անօրինականություններին եւ, ասենք, մի ամսվա աշխատավարձի կամ աշխատանքից ազատման համար չէին դիմում դատարան՝ հասկանալի պատճառներով (անվստահություն, դատական եւ փաստաբանական ծախսեր եւ այլն):




Լրահոս