Ուկրաինայի ներկայացուցիչ Արթուր Այվազյանն անհաջող հանդես եկավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի հրաձգության մրցաշարում: Ստենդային հրաձգության 50 մետրի մրցումներում (պառկած) հայ մարզիկը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը՝ դուրս մնալով հետագա պայքարից: 37 մասնակիցների մեջ 39-ամյա Այվազյանը զբաղեցրեց 19-րդ տեղը: Եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին ութ մարզիկներ: Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է:
Օլիմպիական չեմպիոն Արթուր Այվազյանը ձախողվեց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ