Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արամ Սաֆարյանն ԱԺ պատգամավոր չդառնալուց հետո աննկատ կերպով սառեցրել է իր հարաբերությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Ու թեեւ նա պաշտոնապես չի հայտարարել այդ մասին, բայց, ըստ էության, փաստացի հեռացել է ԲՀԿ-ից ու նույնիսկ չի այցելում կուսակցության գրասենյակ: «Ժողովուրդ»-ի հետ ունեցած զրույցում Սաֆարյանը ո՛չ հաստատեց այդ տեղեկությունը, ո՛չ էլ հերքեց. «Ես հարցազրույց չեմ տալիս մինչեւ սեպտեմբեր: Եւ որեւէ հարցի պատասխանելու մտադրություն չունեմ: Ամառային արձակուրդ է, ես հանգստանում եմ»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ