Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 31-ին՝ ժամը 18.41-ին, ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի “Մոթել” հանգստյան տան մոտակայքում` լողափից մոտ 200 մ հեռավորության վրա, նկատել են շրջվող հեծանվանավակ, որից ջուրն են ընկել երեք քաղաքացիներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչներ` 1971 թ. ծնված Սամվել Դավթյանին, 1970 թ. ծնված Եղիշ Անտոնյանին և 1977 թ. ծնված Գևորգ Ռաֆայելյանին։ Տուժածները բուժօգնության կարիք չեն զգացել:
Սեվանա լճում հեծանվանավակ է շրջվել. ջուրն են ընկել 3 հոգի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ