ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ըմբռնումով է մոտենում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ իր հասցեին արված հայտարարություններին: «Ինքն իրա կնոջն ու էրեխեքին չի կարող պահել, ո՞նց կարար ինձ պատգամավոր դարձնել: Չեմ ուզում շատ խոսել, որ խոսեմ, ինքը կարող ա փախնի»,-ասաց Աղաբաբյանը: Ինչ վերաբերում է Ղուկասյանի հայտարարություններին, թե ինքը Գյումրուց «կքշի» պատգամավորին, Աղաբաբյանը նշեց. «Ինքը սամակատ քշել չգիտի, ո՞նց կարող ա տենց բան ասի»:
ԲՈՒՌՆԱՇԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ