Գյումրու բողոքի ակցիայի գործով ձերբակալված երիտասարդին մեղադրանք առաջադրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի ակցիայի գործով ձետրվարի 4-ին ոստիկանություն բերման ենթարկված, փետրվարի 6-ին ստորագրությամբ ազատ արձակված 22-ամյա Մնացական Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց Մնացականի հայրը` Մարտիրոս Ալեքսանյանը:

Նրա փոխանցմամբ` որդու նկատմամբ նշանակված խափանման միջոցը չի փոխվել: Գործի հետաքննությունը շարունակվում է: «Այլ մանրամասներ դեռ չգիտենք: Տեսնենք` ինչ կլինի: Ես միշտ էլ ասել եմ, որ կարևորն այն է, որ երեխաս տանը լինի, հանկարծ նրան անազատության մեջ չթողնեն: Թող իրենց քննությունն անցկացնեն, ինչ պետք է պարզեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ  Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանը ձերբակալվել էր փետրվարի 4-ին: 72 ժամ անց նա ազատ է արձակվել: Երիտասարդը մասնակցել էր Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության դեպքի առնչությամբ տեղի ունեցած բախումներին:

Լուսանկարը` ԳԱԼԱ-ի:




Լրահոս