Իմ բիզնեսը մեկն է և հարկային ոլորտի հետ կապված անօրինականություն թույլ չի տալիս. Հերմինե Նաղդալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի խորհրդր նիստի ավարտից հետո նիստի մասնակից ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին լրագրողները հարց ուղղեցին իր և իր ամուսնու բազմաթիվ բիզնեսներում հարկային մարմինների ստուգումների բացակայության մասին, որին ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Շատ ներողություն, հարկային մարմինների, որևէ մեկի բիզնեսների խնդիրը Սերժ Սարգսյանի խոսքի մեջ չկար: Իմ բիզնեսները բազմաթիվ չեն, ընդամենը մեկն է, եթե ձեզ այդքան հետաքրքրում է իմ բիզնեսը, այն հարկային ոլորտի հետ կապված որևէ անօրինականություն թույլ չի տալիս»:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է վարչապետին ստուգել Գագիկ Ծառուկյանի գործունեությունը` ընդգծելով, թե բարեգործության անվան տակ այլ գործունեություն է ծավալում:

Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի ելույթին, նշելով, որ այն քաղաքական դաշտի վերլուծությունն էր և սթափ գնահատական: Հարցին, թե Սերժ Սարգսյանի ելույթը քաղաքական ճնշում չէ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, Հերմինե Նաղդալյանը բացասական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, նշել էր.«Տարի­ներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրա­պարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհե­թեթությունների դեմ՝ անձամբ փակե­լով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախա­դասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»:




Լրահոս