Նախնական տվյալներով՝ 41-ամյա Վիկտորիա Ղարագուլյանը սպանել է իր 7-ամյա դստերն այն բանից հետո, երբ վերջինս վիճաբանել է ծնողների հետ: Դստեր հետ վիճաբանությունն այն աստիճան է սրվել, որ ընտանիքի հայրը գնացել է գիշերելու մեքենայում, իսկ երբ վերադարձել է, դուռը բացող չի եղել. կինն ու դուստրն արդեն մահացած են եղել:
Հետաքննության տվյալներով՝ կատաղության պոռթկման ժամանակ կինը, պաշտպանելով ամուսնուն, սպանել է դստերը, այնուհետև՝ ինքնասպան եղել: Արնաթաթախ երեխային ու կնոջը բնակարանում հայտնաբերել են ոստիկաններն ու փրկարարները, ովքեր, հարազատների խնդրանքով, կոտրել են դուռը:
Հայրն ու որդին ահազանգել են այն բանից հետո, երբ կինը դադարել է կապի դուրս գալ:
«Զոհված կնոջ հայրն անմիջապես ոստիկանություն է կանչել, դեպքի վայր են ժամանել Արագ արձագանքման հատուկ ջոկատի մարտիկները, ովքեր էլ կոտրել են դուռը: Հատակին ընկած են եղել մայրը դստեր հետ, երկուսն էլ՝ դանակի բազմաթիվ հարվածներով»,- հայտնել է իրավապահ մարմիններում եղած աղբյուրը:
Դեպքի վայրում աշխատում է քննչական օպերատիվ խումբը: