Խոշոր ավտովթար Գյումրիում. 4 զոհ (Լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ Օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրի քաղաքի Շիրակացի և Վազգեն Սարգսյանի փողոցների խաչմերուկում` Սախարովի անվամբ հրապարակում, ժամը 03:00 սահմաններում Մերսեդես E 320 մակնիշի 20 ՏՏ 529 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Գյումրի քաղաքի Մոցարտի 66 տան բնակիչ 24-ամյա Մկրտիչ Մանուկյանը վարելով նշված ավտոմեքենան, շրջվել է և բախվել շենքի անկյունապատին: Վթարի հետևանքով Մ. Մանուկյանը, ինչպես նաև ավտոմեքենայում գտնվող ուղեվորներից 2 հոգին տեղում մահացել են, իսկ 1 ուղևորել մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:  Գ. Շամշյանը հայտնեց որ վիրավորը մահացել է:
Մահացածների և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել նշված ծառայությունների աշխատակիցները, քաղաքացիների օգնության: Արդեն դեպքի վայրեն ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ինչպես նաև Գյումրիի բաժնի օպերատիվ քննչական խմբերը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս