ՄԱՀԱՑՈՒ ՎՐԱԵՐԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության վարչական շենքի հարեւանությամբ երեկ՝ ժամը 04:30-ի սահմաններում, անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` մահացած տղամարդը մոտ 30-35 տարեկան է: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական գործողություններ՝ ճշտելու մահացածի ինքնությունը, փախուստի դիմած վարորդի տվյալները եւ ավտոմեքենայի մակնիշը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:

լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս