ԲՀԿ ակտիվիստներին ազատ են արձակել. Էլինար Վարդանյան. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ԲՀԿ շտաբի ներկայացուցիչներին ոստիկանության բոլոր բաժիններից ազատ են արձակել: Նշենք, որ օր այսօր երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակ համայնքի կենտրոնական գրասենյակից, ոստիկանություն էին բերման ենթարկվել մոտ երկու տասնյակ ԲՀԿ անդամներ, իսկ Արաբկիրի շտաբից՝ 5 ԲՀԿ-ական: Էլինար Վարդանյանը նշեց, որ Մալաթիայի շտաբից էլ են եղել բերման ենթարկվածներ:

Պատգամավորը Արաբկիրի ոստիկանությունում է եղել: Նրա խոսքերով՝ «Արաբկիրի ոստիկանությունում բերման էին ենթարկվել ԲՀԿ 5 ակտիվիստներ, բնականաբար, ինչպես միշտ, մտացածին պատճառաբանությամբ: Վերջիններս բացատրություն տալուց հետո ազատ արձակեցին: Ակտիվիստներին բերման են ենթարկել իբր վիճաբանության կասկածանքով եւ այնտեղից ստանալով բացատրություններ, որ բնականաբար, իրենք մասնակից չեն եղել որեւէ վիճաբանության, ազատ  են արձակվել»:

Ամբողջական` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս