Լեհաստանի ռազմածովային նավատորմի երկու նավեր իրար են բախվել Բալթիկ ծովում զորավարժությունների ժամանակ: Նավերի վրա բախումների պահին գտնվել է 160 մարդ: Ոչ ոք չի տուժել. հայտնում է լեհական TVP Info հեռուստաալիքը:
Միջադեպը գրանցվել է բաց ծովում վատ եղանակային պայմանների պատճառով:
«Շատ ուժեղ քամի է եղել»,- ասել է Պլոնեցկին: Այս պահին երկու նավերն էլ վերադարձել են Գդինում իրենց ռազմաբազա. փոխանցում է vesti.ru-ն: