ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վախճանվել է ռուս նշանավոր թատերական ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Պյոտր Ֆոմենկոն: Նա «Պյոտր Ֆոմենկոյի արհեստանոց» մոսկովյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: Ֆոմենկոն ծնվել է 1932թ. հուլիսի 13-ին Մոսկվայում: 1961թ. ավարտել է Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանը, Թատրոնի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Սովորել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի դերասանական բաժնում եւ Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզու եւ գրականություն ֆակուլտետում: 1982-1989թթ. աշխատել է Մայակովսկու անվան մոսկովյան թատրոնում, 1989թ.` Եվգ. Վախթանգովի անվան թատրոնում, ներկայացումներ է բեմադրել «Սատիրիկոն» թատրոնում, 90-ականների կեսերին ստեղծել է իր սեփական` «Պյոտր Ֆոմենկոյի արհեստանոց» թատրոնը:




Լրահոս