Դիանա Սիրունյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շաբաթ օրը` օգոստոսի 18-ին, սրտամկանի կաթվածից մահացած Սուրեն Սիրունյանի՝ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետի դստեր՝ Դիանա Սիրունյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Այս մասին այսօր առավոտյան Tert.am -ին հայտնեց “Արմենիա” հանրապետական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սուրեն Մակարյանը:
Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հերթապահող բժիշկն էլ հերքեց այն լուրը, թե նախօրեին Դիանա Սիրունյանը ենթարկվել է վիրահատության: Այս մասին, ի դեպ, տեղեկացրել էր լրատվամիջոցներից մեկը, հակառակ բժիշկների պնդումների, թե մինչև չկարգավորվի 17-ամյա աղջկա շնչառությունը, այսինքն՝ ինքնուրույն չշնչի, նա վիրահատության չի ենթարկվի: Հիշեցնենք, օգոստոսի 18-ին Դիանա Սիրունյանը հոր մահվան լուրն իմանալուն պես ինքնասպանության փորձ է կատարել՝ նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից:
Նշենք, որ այսօր ժամը 18 00 –ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա Սուրեն Սիրունյանի հոգեհանգստյան արարողությունը:
Լուսանկարում Սուրեն Սիրունյանի ընտանիքն է, ձախից՝ կինը, մեջտեղում՝ Դիանան, աջից՝ ինքը՝ Սուրեն Սիրունյանը
Լուսանկարը՝ Blognews.am-ից
Tert.am




Լրահոս