ՃՏՊ-ներից վիրավորների թիվն աճում է. 1 տարում վճարվել է 10 միլիարդ 550 միլիոն դրամի տուգանք. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շուրջ 10 միլիարդ 550 միլիոն դրամի տուգանք են վճարել երթևեկության կանոնների այն խախտումների համար, որոնք արձանագրվել են արագաչափ սարքերի և տեսախցիկների միջոցով: Այս թիվը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է շուրջ երկու միլիարդ դրամով: Ընդ որում սա չի վերաբերում այն խախտումներին, որ ճանապարհային ոստիկանության տեսուչներն են արձանագրում, այլ բացառապես տեցախցիկների և արագաչափերի աշխատանքի արդյունքում գրված տուգանքներին: Մոտավորապես երկու միլիարդ՝ դրամի ակտ էլ գրում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչը նախկինում նույնպես արել են: Բայց երբ 2014 թվականի թվերը համեմատում ենք այն ժամանակների հետ, երբ արագաչափեր չկային, հասկանալի է դառնում, որ հայաստանցի վարորդների վրա մոտավորապես ութ միլիարդ դրամի հավելյալ բեռ է առաջացել: Մոտավորապես այդքան գումար, որ նրանք նախկինում ծախսում էին բոլորովին այլ նպատակների վրա, հիմա ստիպված են տուգանք վճարել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 




Լրահոս