Եթե Հրանտ Բագրատյանը մի անգամ ինձ մոտ կրկնի, որ ես դեմագոգիայով եմ զբաղված, ես իրան կպատասխանեմ: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ պատգամավորի որակումներին, այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Ես ձեզանից եմ լսում, չի կարող ինքը ասել: Երևի իրա գնահատականն է: Չգիտեմ` ինչի, իրա տնտեսագիտությունը միայն ինքն է հասկանում», – նշեց նա:
Այն հարցին, թե Գագիկ Ծառուկյան չարիքը վերացե՞լ է, նա նշեց, թե ԲՀԿ առաջնորդը որևէ դեպքում չի կարող չարիք լինել: «Խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացների հստակությանը», – ընդգծեց պատգամավորը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում