BMW-ն բախվել է Դիլիջանի թունելի պատին. 2 զոհ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 00:15-ի սահմաններում BMW մակնիշի 27 ՍՍ 197 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Վանաձորի բնակիչ 29-ամյա Արգիշտի Սայադյանը, վարելով ավտոմեքենան, Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 87-րդ կիլոմետրին` դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թունելի հենասյանը: Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սայադյանը և ուղևոր, Վանաձոր քաղաքի բնակիչ 37-ամյա Արսեն Գևորգյանը, տեղում մահացել են, իսկ միուս ուղևորներ` Վանաձոր քաղաքի բնակիչ 19-ամյա Արարատ Հարությունյանը և 27-ամյա Վանաձոր քաղաքի բնակիչ Կարեն Գևորգյանը տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Մահացածներին և վիրավորներին ավտոմեքնայից դուրս են բերել ՃՈ տեսուչները, թունելի տարածքում հերթապահություն կատարող խումբը և Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս