Հայաստանից մեկնածների թիվը գերազանցել է ժամանածների թվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սահմանահատումների հաշվառման տվյալների համաձայն՝ 2012 թ. հունվար-հուլիսին Հայաստան ժամանածների և մեկնածների թիվը համապատասխանաբար եղել է 1մլն 68 հազար 159 և 1մլն 151 հազար 919: Սալդոն բացասական է` – 83 հազար 760,- հայտնում են “Փաստինֆո” գործակալությունից։
Ըստ ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օդային տրանսպորտով, երկաթուղով և ավտոտրանսպորտով մեկնածների և ժամանածների թվերի տարբերությունն աճել է 5,1 հազարով կամ 6,5%-ով: Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 44,1%:
Հուլիսին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը եղել է 9,9 հազար: Ի տարբերություն երկաթուղով և ավտոտրանսպորտով երկրի սահմանը հատածների` օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների սալդոն դրական է:
 




Լրահոս