ՀԱՐՑ. Երեւանում 2 այգի կա, որտեղ մշտապես խնամք է իրականացվում. ծառերը ջրվում են եւ բուժվում, սանիտարական անհրաժեշտ ծառահատումներ են արվում, տեղերում նորերն են տնկվում… Դրանք Ազգային Ժողովի եւ հարեւանությամբ գտնվող Սիրահարների այգիներն են: Մնացած այգիներում, որտեղ առատ են թեղու, կաղնու եւ այլ հիմնականում հիվանդ ծառատեսակները, խնամք չի իրականացվում, սանիտարական ծառահատումներ չեն արվում: Այս առումով առավել անմխիթար վիճակում են Ծիծեռնակաբերդի հարավային եւ հյուսիսային լանջերը: Նշված տեղերում համատարած աղբ է, չորացած ծառեր: Երեւանի քաղաքապետարանում այդ մասին ի՞նչ են մտածում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի բնապահպանության վարչությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների զբոսայգիներում իրականացվում են պատշաճ խնամքի աշխատանքներ.
1.ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Մոսկովյան պուրակ, Սարյան զբոսայգի, Թատերական զբոսայգի, Մանկական զբոսայգի, Օպերայի շրջակայք
2.ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Արաբկիր մանկական զբոսայգի
3. ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Ընտանիքի այգի, Քուչակի թաղամասի այգի, Իսահակյան թաղամասի այգի, Եկեղեցու պուրակ, Սայաթ-Նովա թաղամասի այգի
4. ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Մ. Ավետիսյան պուրակ, Դ. Անհաղթի զբոսայգի
5. ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Զատիկյանի անվան զբոսայգի, Իտալական զբոսայգի, Շիրազի անվան զբոսայգի, Մայրության այգի, Սիրո եւ հավատի զբոսայգի, Թաղապետարանին կից զբոսայգի
6.ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
1-2 թաղամասերի միջեւ գտնվող զբոսայգի
7. ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Գ-2-3 թաղամասերի զբոսայգիներ, Թումանյանի անվան զբոսայգի
շարունակելի
աշխատակազմի բնապահպանության
վարչության պետի տեղակալ Ս. Մաքսապետյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողի գնահատականները բավական կտրուկ են. հանուն ճշմարտության պետք է ասել, որ գրեթե բոլոր այգիներում աշխատանքներ կատարվում են: Այլ հարց է, որ ինչ-ինչ էկոլոգիական պատճառներով այդ աշխատանքների արդյունքն այդպես էլ չի երեւում, եւ մայրաքաղաքի կանաչ տարածքները կիսամեռ տպավորություն են թողնում: