
Անգլիական «Լիվերպուլը» ներկայացրել է նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը:
Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին տասնամյակում առաջին անգամ լիվերպուլցիները տարին ավարտել են շահույթով: Անգլիայի 18-ակի չեմպիոնի եկամուտն աճել է 19%-ով՝ կազմելով 255 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Դրա շնորհիվ «Լիվերպուլ»-ը Deloitte ընկերության վարկածով ընդգրկվել է տարվա ամենաեկամտաբեր ակումբների ցուցակում: Ակումբի կորուստները ևս աճել են 50 %-ով, այժմ թիմն ունի 57 միլիոնի պարտք: