ՌԴ համար առաջնայինը ՀԱՊԿ երկրների հետ համագործակցությունն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պաշտպանության նախարարությունն առաջնային է համարում ՀԱՊԿ անդամ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, այս մասին հինգշաբթի հայտարարել է գերատեսչության փոխնախագահ Անատոլի Անտոնովը:

«Ռազմատեխնիկական համագործակցության առումով մեզ համար առաջնայինը ՀԱՊԿ անդամ երկրներն են: Անհրաժեշտ է, որպեսզի այդ երկրների զինված ուժերը լինեն մոբիլային, արդյունավետ ու արդի սպառազինությամբ հագեցած»,- ասել է Անտոնովը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ունի նաև ավանդական գործընկերներ, ինչպիսիք են Լատինական Ամերիկայի ու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները:




Լրահոս