Օրերս կայացավ Լիլիթ Հովհաննիսյանի “Թե աղջիկ լինեիր” տեսահոլովակի պրեմիերան եւ “արժանացավ” բազմաթիվ քննադատությունների: “Ա՜յ քեզ անճաշակություն, էլի արաբական-թուրքական, գնալով մակարդակներս ընկնում ա”,-“Ֆեյսբուք”-ում գրել է ունկնդիրներից մեկը: Մյուսն էլ, ի պաշտպանություն Լիլիթի, պատասխանել է. “Հայերը քննադատող ու վատաբանող ազգ են, չեն կարող հասկանալ, որ ժամանակն է քյարթիզմին հրաժեշտ տալ: Իսկ Լիլիթը փորձում է իր աշխատասիրությամբ փրկել մեր շոու բիզնեսը”: Կարծիքները բազմազան էին՝ ընդհուպ մինչեւ վիրավորական արտահայտություններ: Երգչուհին երկու օր լռեց, ապա ֆեյսբուքյան իր պատին թողեց հետեւյալ գրառումը. “Խելագարվում եմ ձեզ համար, ի՛մ երկրպագուներ: Գոհանում եմ Բարձրյալից, որ դուք կաք, եւ ինչու ոչ, բարեւում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց վատ գրառումներով ողողել են ինտերնետը”:
ԼԻԼԻԹԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ