“Արմենիա” հեռուստաընկերությունը բաց նամակով դիմել է հայ ֆուտբոլոասերներին՝ ներկայացնելով իր եթերով ֆուտբոլային նոր ծրագրերի հետ կապված որոշ մանրամասներ, ինչպես նաև պատասխանել է սոցալական ցանցերում վերջին օրերին ծավալված քննարկումներին՝ կապված Հայաստանի ազգային հավաքականի խաղը արբանյակային հեռարձակմամբ ապահովելու հետ:
Նամակում ասված է.
Հարգելի հայրենակիցնե՛ր: “Արմենիա” հեռուստաընկերությունը, իր երկարամյահեռուստատեսային աշխատանքով, փորձով և առաջատար հեռուստաալիքին բնորոշ մասնագիտական բծախնդրությամբ, Ձեզ է ներկայացրել զանազան և յուրօրինակ բարձր վարկանիշային ցուցանիշներով հեռուստաեթեր:
2012 թ. նոր եթերաշրջանից սկսած՝ “Արմենիա” հեռուստաընկերությունն իր հեռուստադիտողին և բոլոր ֆուտբոլասերներին մատուցեց ևս մեկ անակնկալ. Արմենիա հեռուստաընկերության եթեր մուտք գործեցին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի և Հայաստանի Ֆուտբոլի Ազգային Հավաքականի Աշխարհի 2014թ. Ընտրական Փուլի հանդիպումները: Համոզված ենք և վստահ, որ Արմենիա հեռուստաընկերության եթերում ֆուտբոլային հանդիպումները դիտելու եք ավելի որակյալ պատկերով և բարձրակարգ հնչունային ուղեկցությամբ:
Արձագանքելով վերջին օրերին մեր հայրենակիցների կողմից համացանցում տեղ գտած մտահոգություններին, որոնք կապված են Հայաստանի Ֆուտբոլի Ազգային Հավաքականի հանդիպումների արբանյակային հեռարձակման հետ՝ ուզում ենք հավաստիացնել, որ “Արմենիա” հեռուստաընկերությունը և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան անում են ամեն ինչ, որպեսզի ապահովեն Մալթա – Հայաստան ֆուտբոլային հանդիպումից սկսած՝ Հայաստանի Ֆուտբոլի Ազգային Հավաքականի բոլոր հանդիպումների արբանյակային հեռարձակումը: Հուսով ենք, որ ոչ մի տեխնիկական խոչընդոտ չի խանգարի ֆուտբոլասերներին հետևելու մեր Ազգային Հավաքականի փայլուն խաղին:
Հարգելի հայրենակիցնե՛ր, ցանկանում ենք Ձեզ հաճելի ֆուտբոլային մեկնարկ մեր եթերում, իսկ Հայաստանի Ֆուտբոլի Ազգային Հավաքականին՝ միայն հաղթանակ:
Հարգանքներով՝ “Արմենիա” ՀԸ տնօրինություն: