Եվրահանձնաժողովը սկսել է հետաքննություն վարել ռուսական “Գազպրոմ” ընկերության դեմ: Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունում: Հաղորդագրությունում նշվում է, որ Եվրահանձնաժողովը մտավախություն ունի, որ “Գազպրոմը” կարող է խախտած լինել հակամենաշնորհային օրենսդրությունը:Մասնավորապես Եվրահանձնաժողովին հետաքրքրել է մենաշնորհային կանոնակարգի խախտման երեք դեպք: Ըստ Եվրահանձնաժողովի` “Գազպրոմը”, ենթադրվում է, որ խոչընդոտել է գազի ազատ մատակարարմանը ԵՄ երկրներ, արգելել է գազի մատակարարման դիվերսիֆիկացիային: Եվրահանձնաժողովը “Գազպրոմին” մեղադրում է նաև մրցակիցների համար անարդար գներ սահմանելու մեջ:
Եվրահանձնաժողովը Գազպրոմի դեմ հետաքննություն է սկսել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ