ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական հիմնադրամի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Վազգեն Խաչիկյանից երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մենաբանություններ ստանալ, թե ինչո՞ւ է իր ղեկավարած ժամանակահատվածում հայ թոշակառուների թիվը Հայաստանում մոտ 35 հազարով ավել եղել, քան այսօր: «Ձեր ասածները հիմքեր չունեն, վաղ թե ուշ ամեն ինչ կպարզվի»,- ասաց Խաչիկյանը: «Ժողովուրդ»-ի մյուս հարցին, թե ճի՞շտ են այն խոսակցությունները, որ Դուք շանտաժ եք արել նաեւ Ձեր կուսակիցներին` Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին, Էդուարադ Շարմազանովին եւ մի երկու այլ պատգամավորների` ասելով, թե ամեն ամիս Ձեզ գումար եմ տվել, հիմա պարտավոր եք տեր կանգնել, Խաչիկյանը այսպես պատասխանեց. «Նման բան ասողները անառակի որդիներ են»: Ընդհանրապես Վազգեն Խաչիկյանը երեկ բավականին ագրեսիվ էր: Նա բոլոր հարցերին պատասխանում էր կտրուկ ու ատամի տակ ինչ-որ բան ունեցող, բայց չարտահայտվող մարդու դիրքերից: Նա դեռ ինչ-որ բանի է սպասում:




Լրահոս