Դուդուկահար Կամո Սեյրանյանն իր ընկերների օգնությամբ Հայաստան է հրավիրել աշխարհահռչակ երաժիշտների, որոնք աշխատել են Յանիի նվագախմբում: Օրերս այդ երաժիշտները ԱՄՆ-ից Հայաստան են ժամանել: Սեպտեմբերի 7-ին Կամոն նրանց հետ համատեղ Ստեփանակերտում մեծ համերգ կունենա, իսկ սեպտեմբերի 21-ին համերգ է սպասվում Երեւանում՝ Հանրապետության հրապարակում` ՀՀ անկախության տոնի առթիվ:
Հարցին, թե ով է նրանց հրավիրել Հայաստան, Կամոն պատասխանեց. «Ես եմ նրանց հրավիրել, խումբը կոչվում է «Forbidden saints»: Նախագիծն էլ կոչվում է «Կամո Սեյրանյան եւ «Forbidden saints» խմբի համերգը»: Նրանք մի ամիս այստեղ կմնան, փորձեր են լինելու, այդ ամենը դեռ կլուսաբանվի: Այս պահին շատ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Իսկ հարցին, թե ով է հովանավորում նախագիծը, նշեց. «Իմ լավ ընկերները»:
ԿԱՄՈ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ