Սեպտեմբերի 5-ին իր ծննդյան տարեդարձն էր նշում դերասանուհի Աննա Էլբակյանը: «Ժողովուրդ» օրաթերթը շնորհավորեց դերասանուհուն եւ պարզեց, թե ինչպես է նա նշելու իր տարեդարձը. «Ծննդյանս տարեդարձը նշելու եմ ընտանիքիս անդամների ու ընկերներիս հետ: Այս օրը սիրում եմ նաեւ այն պատճառով, որ երկար ժամանակ չհանդիպած մարդկանց տեսնում եմ հենց այս օրը, իսկ ինձ մաղթել եմ, որ ինձ մտերիմ մարդիկ, որոնք իրարից վիրավորված են, անպայման հաշտվեն»: Ծննդյան առաջին անակնկալը տիկին Էլբակյանին մատուցել է թոռնուհին` մեկամյա Էլմին, որն առավոտյան փուչիկներով եկել է տատիկին շնորհավորելու:
ՇՆՈՐՀԱՎՈՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ