Ռումինիան հրաժարվում է ռուսական գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումինիան ապրիլ ամսին կարող է հրաժարվել Ռուսաստանից գազի ներմուծումից: Այս մասին հայտնում է Economica-ն: Հրատարակչության տվյալներով՝ ռուսական գազի ներմուծումից հրաժարվելը հնարավոր է դարձել շնորհիվ արդյունաբերության ոլորտում սպառման նվազման, ինչպես նաև էներգաարդյունավետության ոլորտում ներդրումներով:

«Ռումինիան վերջին մի քանի տասնյակ տարվա ընթացքում կարողացել է հրաժարվել բնական գազի ներմուծումից: 2015 թ ապրիլ ամսին, ինչպես նաև հաջորդող ամիսներին բնակչության պահանջարկն ամբողջության կփակվի իր ներքին ռեսուրսների հաշվին»,- գրում է Economica-ն:

Հրատարակչությունը նշում է, որ ներկայում ռուսական գազն արժե 1000 խմ համար 380 դոլար, մինչդեռ ռումինական գազը 200 դոլար է:

2012 թ Ռումինիայի տարածք է ներմուծվել շուրջ 10.9 միլիարդ խմ գազ:




Լրահոս