ԼՂՀ-ում զինծառայող է հանկարծամահ եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ժամը 17:15-ի սահմաններում հանկարծամահ է եղել ՊԲ զինծառայող Հայկ Տարոնի Մարգարյանը (ծնվ. 1992 թ.):

Զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ ՊՆ-ը  կիսում  է  կորստյան  վիշտը  և  իր  զորակցությունը  հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:




Լրահոս