Կատալոնական «Բարսելոնա»-ն միացել է այն ակումբներին, որոնք ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային։
Նրա տրանսֆերն իրականացնելու գլխավոր հավակնորդը ֆրանսիական ՊՍԺ-ն է, որը «Բարսելոնա»-ի պես պատրաստ է 47 միլիոն ֆունտ վճարել Դի Մարիայի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դի Մարիան ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից։ Արգենտինացուն ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» 2014-ի ամռանը 60 միլիոն ֆունտ ստեռլինգ էր վճարել Մադրիդի «Ռեալ»-ին: