Կառավարությունը հավանություն տվեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ը ՊՈԱԿ դարձնելու որոշման նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու որոշման նախագծին:Նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին լիազորվեց սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հաստատել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:

Նախագիծը ներկայացնող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրագրել ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիր հասցեում գտնվող 10,411,911.0 հազար դրամ (ձեռք բերման արժեք) անշարժ գույքը՝ բաղկացած 46335.7 քառակուսի մետր մարզամշակութային կենտրոնից, 40.0 և 50.0 քառակուսի մետր օժանդակ շինություններից, 2800.0 քառ. մետր ջրավազաններից և աստիճանից, 3851.3 քառ. մետր ջրավազանից և 9,559587 հեկտար սեփական հողամասից:




Լրահոս