Այսօր Հայաստանում նշվում է Աստղագիտության օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Հայաստանում տոնվում է Աստղագիտության օրը: Հայաստանի կառավարությունը 2009 թ. հունվարի 8-ի նիստում որոշում է կայացրել ականավոր աստղագետ Վիկտոր Համբարձումյանի (1908-1996) ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, այսուհետ նշել որպես Աստղագիտության օր: Տեղեկացնենք, որ Աստղագիտության միջազգային օրը շարժական տոն է, նշվում  է Լուսնի առաջին քառորդին նախորդող շաբաթ օրը: Այդ նախաձեռնության հեղինակը Հյուսիսային Կալիֆորնիայի աստղագիտական ընկերության նախագահ Դագ Բերգերն է, ով 1973 թ. բազմաթիվ աստղադիտակներ տեղադրեց հասարակական վայրերում, որպեսզի ցանկացած հետաքրքրվող հնարավորություն ունենար հիանալ երկնքի գեղեցկությամբ: 




Լրահոս